Microsoft-ը թողարկել է Skype ծրագրի 6-րդ տարբերակը, որտեղ
կատարվել են մի քանի փոփոխություններ:
- Microsoft-ի և Facebook-ի հաշիվներ
Այլևս կարիք չկա գրանցվել Skype-ում: Այսինքն կարող եք մուտք գործել
համակարգ և օգտվել Skype-ից օգտագործելով Microsoft-ի կամ Facebook-ի ձեր հաշիվները:
- Ուղարկել հաղորդագրություններ
Skype ծրագրից հնարավոր է ուղարկել տեքստային հաղորդագրություններ Windows Live Messenger-ի,
Hotmail-ի և Outlook.com-ի կոնտակտներին: